Լրահոս

19.04.2010 13:25


Տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Ապրիլի 20-ին' ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը' ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2010թ.-ի զորակոչի խնդիրները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը