Լրահոս

19.04.2010 13:47


Փորձագետ. «Անթույլատրելի է, որ նրանք նորից մեզ գցեն հայ–թուրքական պատմական հանձնաժողովի մեջ»

Փորձագետ. «Անթույլատրելի է, որ նրանք նորից մեզ գցեն հայ–թուրքական պատմական հանձնաժողովի մեջ»

-Կարծում եմ, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը ներկայիս հայ-թուրքական հաշտեցման գործընթացից անկախ է։ Սա մի գործընթաց չէ, և չեմ կարող ասել, որ դա դրական կամ բացասական կերպով ազդում  է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Այդուհանդերձ նա նշել է, որ երբ ցեղասպանությունը նոր էր իրականացվել, ոչ ոք կասկած չուներ, որ դա տեղի է ունեցել։ Սակայն այն ժամանակ ցեղասպանություն տերմինը չկար։ Կատարվածը ճանաչել տալու ամենահարմար ժամանակը դա էր, սակայն գործընթացն ուշացավ հենց Թուրքիայի  ջանքերի հետևանքով։ Ցեղասպանությունից հետո Թուրքիան որդեգրեց ցեղասպանությունը ժխտելու, հերքելու  մարտավարությունը, և հայերը ստիպված եղան ժամանակ վատնել նրանց անհիմն ժխտումներն ապացուցելու համար ու 95 տարի հետո գալ այսօրվա հանգրվանին.

-Այսօր մենք հասել ենք այդ հանգրվանին, և կարծում  եմ՝ անթույլատրելի է, որ նրանք նորից մեզ գցեն հայ-թուրքական պատմական հանձնաժողովի մեջ, և մենք ստիպված լինենք այն, ինչ 95 տարի արել-վերջացրել ենք, նորից այդ շրջանը շարունակենք,-նշել է Սուրեն Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը