Լրահոս

19.04.2010 13:56


Երգչուհի. «Ռուբեն Մաթևոսյանը սիրում է չեղած մարդկանց մեջ երևալ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Մանիկ Գրիգորյանն ասել է, թե ինքը արդեն  մեկուկես տարի է, չի կարողանում լիարժեք ներկայանալ հանդիսատեսին, և որ դա իր մեղքը չէ։

-Երկար տարիներ ես աշխատել եմ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների պետական անսամբլում։ 2000թ. մենք լուծարվել ենք միասին, և կարծում էի, որ միասին էլ պետք է վերականգնվեինք։ Երբ 2009թ. հունվարին ՀՀ նախագհն ընդառաջեց, և հաստիքները նորից վերականգնվում էին, ես մոտեցա ղեկավարին՝ Ռուբեն Մաթևոսյանին, և նա ինձ ասաց, որ խմբում երգիչներ չեն լինելու, միայն համերգների ժամանակ է երգիչների հրավեր լինելու։ Այն հարցին, թե ի՞նչ է լինելու իմ ճակատագրիը,  նա պատասխանեց, որ ես մտածելու բան չունեմ, որովհետև իր երգչուհին եմ և բոլոր համերգներին հրավիրված կլինեմ։ Այսպես  փափուկ բարձ դրեցին գլխիս տակ, և ահա մեկուկես տարի է՝ սպասում եմ,-ասել է երգչուհին։

Ըստ Մանիկ Գրիգորյանի՝ հայկական երգարվեստում տեղի ունեցող ցանկացած միջոցառում արվում է ընդամենը 20 հոգու համար, որոնցից, ըստ նրա, 4-5 հոգին իրավունք ունեն Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների պետական անսամբլի հետ երգելու։

-Այս խումբը յուրահատուկ թեքում ունի, և ամեն մի երգիչ չի կարող երգել այստեղ։ Բայց  սեփականաշնորհել են խումբը, և ով ինչ ուզում, անում է։ Այդ խմբի հետ այսօր կարող է Էմմին, Լուսինեն երգել, որոնք այնպիսի մարդիկ են, որ մեր ազգային երգի հետ բնավ կապ չունեն,-նշել է նա։

Երգչուհին պնդել է, որ ինքը Ռուբեն Մաթևոսյանի քիմքին հարմար չէ և այլ երգիչ-երգչուհիների նման չի կարողանում ինչ-որ ձևերով հարցեր լուծել։

 -Ռուբեն Մաթևոսյանը սիրում է, որ չեղած մարդկանց մեջ երևա։ Բայց դա ժամանակի հարց է։ Ոչ ոք նույն տարիքում չի մնում։ Ես որոշել եմ նրա հետ 10 տարի հետո խոսել, երբ ինքը կդառան 80 տարեկան, իսկ ես՝ 60,-պնդել է Մանիկ Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը