Լրահոս

19.04.2010 13:59


Վ. Հովհաննիսյան. «Բանակցություն պետք է լինի, բայց ոչ թե՝ մեզ թելադրած կանոններով և օրակարգով»

Վ. Հովհաննիսյան. «Բանակցություն պետք է լինի, բայց ոչ թե՝ մեզ թելադրած կանոններով և օրակարգով»

-Մենք տեսնում ենք, որ իշխանության մեջ էլ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հասկանում են, որ սխալ ճանապարհով են գնացել,-հրավիրված ասուլիսում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ -Իհա՛րկե, հայաստանյան ավանդույթով սխալը շտկելու դժվարություն ունեն, և Հայաստանում ընդունված չէ երբևէ ընդունել սեփական սխալը։ Սակայն այն գիծը, որ մենք ենք տանում, փոփոխություն չի կրելու։

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, թե իրենք ի սկզբանե ասել են, որ արձանագրություններն ահավոր վնաս են հասցնում Հայաստանին.

-Եվ դրանցից պետք է ձերբազատվել, ինչը բոլորովին չի նշանակում Թուրքիայի հետ ընդհանրապես բանակցությունների և երկխոսության բացառում։ Ո՛չ։ Այն պետք է լինի, այն պետք է շարունակվի, բայց ոչ թե՝ մեզ թելադրած կանոններով և օրակարգով,-ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը