ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում անդրադառնալով Ռուսաստան նախագահ Սերժ Սարգսյանի կատարելիք այցին, ասել է, թե ինքը վերջերս Սանկտ-Պետերբուրգում է եղել։ Այնտեղ մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահն իր պատվիրակությամբ.
-Պատվիրակությունը լեցուն էր թուրքերով։ Հասել էր այն լկտիության, որ իրենց կողմից բաժանված պաշտոնական փաստաթղթերի մեջ պատվիրակության կազմի մեջ մի պերսոնաժ էր խցկված, որի դիմաց գրված էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Ինչպես հայտնի է, նման պետություն չկա, և պատվիրակության կազմում լինել չէր կարող։ Բայց Չավուշօղլուն դա արել էր, և ռուսները լռում էին,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանն ու ավելացրել, թե թեև չի նշում, որ ամբողջ պետության քաղաքականությունն է, բայց նաև չէր ասի, թե ռուսները մեր կողմն էին։
Այդուհանդերձ, նա ասել է, թե չի բացառում, որ նախագահի այցը ծրագրված է.
-Ես ուղղակի տեղյակ չեմ ու չեմ կարող ասել՝ դա պլանայի՞ն այց է, թե՞ հանկարծակի առաջացած անհրաժեշտություն։
Ռուսաստան նախագահի կատարելիք այցի մասին

7or.am