Լրահոս

10.08.2019 13:48


Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Toyota-ն, Mitsubishi-ն և BYD-ը․ վերջինը մասամբ հայտնվել է օդում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Toyota-ն, Mitsubishi-ն և BYD-ը․ վերջինը մասամբ հայտնվել է օդում

Այսօր, օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD մակնիշի 520 LS 02 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 36 DM 819 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 34 NF 276 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը