Մեկնաբանություն

10.08.2019 15:49


Կաշառատուն իր կաշին չի փոխում (տեսանյութ)

Կաշառատուն իր կաշին չի փոխում (տեսանյութ)

2017թ․ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ քստմնելի քայլի դիմեց՝ ընտրողներին առաջարկեց «նիսյա» ընտրակաշառքով՝ 15 հազար դրամով, վաճառել իրենց ձայնը՝ հօգուտ ԵԼՔ դաշինքի, այն էլ՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին։

«Մենք մարդկանց ասում ենք, որ դուք որևէ մեկի ողորմության անհրաժեշտությունը չունեք, դուք ունեք քաղաք, դուք ունեք քաղաքի բյուջե և ունեք քաղաքի բյուջեի մասին որոշումներ կայացնելու իրավունք։ Մարդու խոսքը մեզ համար․․․ անձնագրով գալու ա և էդ գումարը ստանալու ա»,-դեռ այն ժամանակվանից իր սիրելի «Ազատության» եթերից «ափաշքյարա» ընտրակաշառք էր առաջարկում Փաշինյանը (տե՛ս՝ կից տեսանյութը)։

Մի կողմ թողնենք հարցը, որ հիմա, երբ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ Փաշինյանի գրպանում է, քաղաքացիները քաղաքային բյուջեն տնօրինելու զրոյական իրավունք ունեն։ Այսինքն այս հարցում էլ է Փաշինյանը խաբել իրեն հավատացած միամիտ, բայց հպարտ քաղաքացիներին։

Հիմա այլ հարցի անդրադառնանք։

Այսօր արդեն վարչապետ Փաշինյանն, իր պաշտոնին համահունչ, է՛լ ավելի խոշորամասշտաբ կաշառք է առաջարկում՝ այս անգամ ՍԴ դատավորների՛ն, ու այս անգամ՝ արդեն ամբողջ երկրի՛ բյուջեի հաշվին։

Քայլարածների նախաձեռնած նոր օրինագծի անցումային և եզրափակիչ դրույթներում ասվում է․

«2019թ․ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը՝ բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։

Փաստորեն, չկարողանալով կուլ տալ ՍԴ-ն ստոր մանիպուլյացիաների ու ինքնահռչակման ծիծաղելի քայլերի միջոցով զավթելու ոսկորը, Փաշինյանը որոշել է դիմել իր հին մեթոդին։

Ինչպես ասում են՝ ոչ կաշառատուն իր կաշին կփոխի, ոչ էլ բոշան փաշա կդառնա։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը