Լրահոս

19.04.2010 16:50


ՀՅԴ անդամ. «Հայաստանը խայտառակ կլինի, Թուրքիան ոչ մի փակուղու առջև էլ չի կանգնի»

ՀՅԴ անդամ. «Հայաստանը խայտառակ կլինի, Թուրքիան ոչ մի փակուղու առջև էլ չի կանգնի»

-Ի՞նչ փակուղի. Հայաստանը խայտառակ կլինի, Թուրքիան ոչ մի փակուղու առջև էլ չի կանգնի,-այսպես է պատասխանել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցին, թե քաղաքական շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, որ հայկական կողմն ավելի շուտ կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ դրանով փակուղու առաջ կանգնեցնելով Թուրքիային։

-Թուրքիան կասի, թե տղե՛րք, ես ձեզ զգուշացրել էի, չէ՞, որ մինչև Ղարաբաղի հարցում զիջումների չգնաք, ես չեմ վավերացնելու։ Հիմա դուք վավերացրել եք, չեք վավերացրել՝ ի՞նձ ինչ։ Եթե նման քայլի գնացին Հայաստանի իշխանությունները, դա ուղղակի կործանարար և ազգային արժանապատվությունը ոտնահարող քայլ կլինի,-ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը