Ժիրայր Սեֆիլյան. «Չեմ կարծում, որ կառավարության հայտարարություններն անկեղծ են»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ «Սարդարապատ» շարժումը տնտեսական թեմաներով կլոր սեղան-քննարկումներ է կազմակերպելու։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կառավարության այն որոշմանը՝ ըստ որի խոշոր բիզնեսի վրա ավելի մեծ ճնշում կգործադրվի՝ նա ասել է, թե չի հավատում կառավարության հայտարարությունների անկեղծությանը։
-Քանի որ մենք գտնվում ենք ներքաղաքական սրման շեմին, և այդ սրումն արտաքին գործոնների հետևանքով են լինելու, և, բնականաբար, դրա մասին շատ լավ տեղյակ են իշխանությունները՝ հանձինս Սերժ Սարգսյանի, ապա նա փորձելու է վերացնել հավանական խոչընդոտները։ Այս կոնտեքստում է, որ ես տեսնում եմ վաչապետի հայտարարություններն այն մասին, որ փորձելու են օլիգարխներին կամ մեծահարուստներին բերել հարկային դաշտ։ Ես չեմ հավատում, որ նրանք հարկային դաշտ կբերեն իրենց ենթակա հարուստներին։ Ճնշման են ենթարկվելու առաջին հերթին դեմ հանդես եկողները,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am