Լրահոս

19.04.2010 17:23


Է. Շարմազանովը ՀՀԿ–ԲՀԿ հակասությունների մասին լուրերն անհեթեթ է համարում

-Մամուլում զետեղված նյութերը, թե իբր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջև տեղի ունեցածը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասությունների արդյունք է, ես անհեթեթ եմ համարում,- «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջև ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև «ռազբորկա» է տեղի ունեցել։

-Հանրապետականն իր կոալիցիոն գործընկերոջ հետ միասնական և առողջ աշխատում է կոալիցիայում, իսկ նմանատիպ որակումներն ու սենսացիոն նյութերն անհեթեթ եմ համարում,- հավելել է Է. Շարմազանովը։

Նույն միջադեպին ավելի վաղ անդրադառնալով՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ «7օր»-ին ասել էր.

-Զառանցանքը մեկնաբանության ենթակա չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը