Լրահոս

19.04.2010 17:30


Կարեն Խանլարյան. «Իրանի միջնորդական այս նախագիծը նախադեպ է ստեղծում այլ միջնորդությունների համար»

Կարեն Խանլարյան. «Իրանի միջնորդական այս նախագիծը նախադեպ է ստեղծում այլ միջնորդությունների համար»

Միջնորդի դեր ստանձնելու Իրանի առաջարկը ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանի կարծիքով դրական չէ, քանի որ ղարաբաղյան բանակցություններն ի սկզբանե ունեցել են իրենց հատուկ ձևաչափը, և փորձը ցույց է տվել, որ այդ ձևաչափի փոփոխության դեպքում հարցերը զրոյանում են, այսինքն՝ վերադառնում բանակցությունների նախնական վիճակին։

-Այդ իմաստով ես բոլորովին նպատակահարմար չեմ տեսնում բանակցությունները շարունակել որևէ նոր ձևաչափով։ Եթե հիմա միջնորդական այս նախագիծն ընդունվի, իրավականորեն նախադեպ է ստեղծվում այլ միջնորդությունների համար, ինչը ես նպատակահարմար չեմ տեսնում։ Բանակցությունների ներկա ձևաչափը, կարծում եմ, ամենահարմարն է,- նշել է Կ. Խանլարյանը։

Թե ինչպես այդ առաջարկին կարձագանքի հայկական կողմը, նա դժվարացել է պատասխանել, սակայն ենթադրում է, որ ելնելով ձևաչափի փոփոխության նախկին փորձից՝ ՀՀ ԱԳՆ-ն չպետք է դրական պատասխանի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը