Լրահոս

20.04.2010 09:07


«Նոր Ժամանակներ». «Սերժ Սարգսյանը կատարել է հակասահմանադրական քայլ»

«Նոր Ժամանակներ». «Սերժ Սարգսյանը կատարել է հակասահմանադրական քայլ»

2010թ. Ապրիլի 19-ին «Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչությունը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին,   որում մասնավորապես ասված է. «... Ձեր ղեկավարած գերատեսչությունը քննության առնելով 2009թ. Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, կայացրեց որոշում, որում ամփոփված ՍԴ իրավական դիրքորոշումների մեջ հստակորեն պարտադրվեց, որ «Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը' նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին»»:

Պաշտոնական նամակում հիշատակվել է նաև ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեկնաբանությունն առ այն, որ ՀՀ Սահմանա­դրական դատարանի 2010թ. Հունվարի 12-ի հիշյալ որոշումը պետք է դիտարկել որպես ամբողջական փաստաթուղթ' ներառյալ նրանում ամրագրված ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումները:

 Նամակի վերջում ՆԺԿ Վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանն է ներկայացրել հիշյալ արձանագրությունները, դրանցում չներառելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված կետերի պահանջները, սույնով կատարել է հակասահմանադրական քայլ' խախտելով ՀՀ Սահմանադրության  5, 6, 100  և 102 հոդվածների համապատասխան դրույթները:

Նույնաբովանդակ նամակ է ուղարկվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և          ՀՀ  Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: 

                                                             «Նոր Ժամանակներ»  կուսակցության

Մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը