Աշխարհ

13.08.2019 15:31


Թուրքիայի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել

Թուրքիայի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել

Թուրքիայի անտառների հարցերով զբաղվող գլխավոր վարչության փոխտնօրեն Հայաթի Օզգյուրը հայտարարել է, որ նախօրեին Թուրքիայի անտառներում և գյուղատնտեսական տարածնքերում 27 խոշոր հրդեհ է բռնկվել։

Հրդեհներից 15-ը անտառներում են եղել, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական տարածքներում։ Պատճառը չափազանց շոգ եղանակն է։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս պահին ոչ բոլոր հրդեհներն են մարվել և հույս է հայտնել, որ մինչև երեկո հրդեհները ամբողջությամբ կմեկուսացվեն և կմարվեն:

Խոշոր հրդեհներից մեկը գրանցվել է Թուրքիայի Մարմարա ծովափնյա շրջանի անտառային տարածքներում։ Հրդեհի հետևանքով կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցների հետ հդեհի դեմ պայքարում են նաև տեղի բնակիչները։ Գործի են դրվել նաև ուղղաթիռներ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հրդեհներն արդեն ոչնչացրել են 80 հեկտար տարածք։ Վնասվել են բնակելի տներ։

Հրդեհի մարման համար լուրջ խոչընդոտ է ստեղծում ուժեղ քամին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը