Լրահոս

20.04.2010 10:50


ԵԱՀԿ ՄԽ ռուս և ամերիկացի համանախագահներն այսօր կայցելեն Ադրբեջան

Համանախագահների Ադրբեջան այցի մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Նախարարի խոսքով՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս անգամ Ադրբեջան չի գնա։

Համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի պաշտոնյաների հետ, կքննարկեն ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ սա համանախագահի կարգավիճակում Յուրի Մերզլյակովի վերջին այցն է տարածաշրջան։

Հիշեցնենք, որ մինչ Ադրբեջան կատարելիք այցը՝ համանախագահներն այցելել են Երևան և Ստեփանակերտ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը