Աշխարհ

14.08.2019 09:38


«Ողջույն, Արարատ». «Մաշան և արջերը» հայտնի ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել

«Ողջույն, Արարատ». «Մաշան և արջերը» հայտնի ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Ռուսական հայտնի «Մաշան և արջերը» ռոք խումբը ներկայացրել է «Ողջույն, Արարատ» երգի նոր տեսահոլովակը։

Երգի պրեմիերան կայացել է դեռ 2016 թվականին, 2018 թվականին թողարկվել է սինգլը, իսկ արևելյան մոտիվներով տեսահոլովակը խումբը նոր է թողարկել։

«Տապանի բեկորների վրա՝ ես կասեմ քեզ՝ ողջո՛ւյն, Արարատ»,–երգում է Մաշա Մարկարովան։ Բուն Արարատը տեսահոլովակում չեք գտնի և հավանաբար կսկսեք տարակուսել։ Բայց... Մի՛ շտապեք հիասթափվել և ուշադիր դիտեք. տեսահոլովակի ամենասկզբում Արարատը կա, թեև՝ նկարած։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը