Հովհաննես Սահակյան. «Մեզ լիովին բավարարում է Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը»
ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին առաջարկել է, որ Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությամբ հանդես գա։
-Դա Իրանի ցանկությունն է,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով վերոնշյալը՝ ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ -Իրանը՝ որպես տարածաշրջանում գտնվող շահագրգիռ երկիր, կարող է ցանկություն հայտնել մասնակցել այդ կարգավորման գործընթացին։
Իսկ մեզ, որպես հայկական կողմի, ըստ Հ. Սահակյանի, լիովին բավարարում է Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը, և «եթե կգա մի ժամանակ, երբ Մինսկի խումբն այլև ի զորու չի լինի իր առաքելությունը կամ իր առջև դրված խնդիրները լուծելու, այդ ժամանակ կարելի է մտածել այլ ձևաչափերի մասին»։
Ինչ վերաբերում է նրան, որ Իրանի առաջարկին Ադրբեջանն արդեն դրական եզրակացություն է տվել, Հ. Սահակյանը մեկնաբանել է. «Ադրբեջանը կարող է համաձայնել, կարող է և նրանց ձեռնտու է Մինսկի խմբի ձևաչափը փոխել»։
-Հիշենք, որ վերջերս թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական կողմից վայնասուն էր բարձրացվել, թե ամերիկյան կողմը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում՝ հաշվի առնելով, որ Օբաման Սերժ Սարգսյանին հրավիրել էր համաժողովի։

7or.am