Աշխարհ

14.08.2019 13:08


ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀՀ 2 ընկերության դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀՀ 2 ընկերության դեմ

ԱՄՆ առեւտրի նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից: Ցանկում կա նաև 2 հայկական ընկերություն։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում։

Պատժամիջոցներ են սահմանվել Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ։

Առաջին ընկերությունն առանց թույլտվության ստացել և ԱՄՆ է վերաարտահանել ապրանքներ ադյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենը և «Մարկելի» նախագահը համագործակցում է իրանական կազմակերպության հետ, որի դեմ ևս սահմանված են պատժամիջոցներ։

Պաշտոնական փաստաթուղթը կհրապարակվի օգոստոսի 14-ին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը