Հարություն Առաքելյան. «Միջնորդ դառնալու Իրանի ցանկությունը կմնա որպես բարի ցանկություն»
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է, թե պետք չէ հանցագործ ադրբեջանական կառավարության հետ բանակացությունների նստել։
-Այս պահին մենք գտնում ենք, որ միջնորդի կարիքը չունենք։ Մենք գտնում ենք, որ Մինսկի խումբը վաղուց սպառել է իրեն, և հարցի լուծումը գտնում ենք Հաագայի միջազգային դատարանում, քանի որ 1988-1994թթ Ադրբեջանի կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի հանդեպ։ Հետևաբար հարցի լուծումը այսպես ենք տեսնում. միջազգային դատարանում ապացուցվում է ցեղասպանության իրողությունը, և ազատագրված տարածքները փոխհատուցում են համարվում,-նշել է նա։
Ըստ Հարություն Առաքելյանի՝ միջնորդ դառնալու Իրանի ցանկությունը կմնա որպես ցանկություն։
-Դա կմնա բարի ցանկություն, որովհետև Իրանը ԵԱՀԿ-ի անդամ չէ, և այնտեղ ավելի շատ հանցագործ Թուրքիան ազդեցություն կունենա, որը ճանապարհները փակեց և մասնակից դարձավ 1988-1994թթ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությանը,-նշել է նա։
Հարություն Առաքելյանը բարի ցանկության համար շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին, սակայն պնդել է, որ հարցերի լուծումը կարելի է գտնել միջազգային դատարանում։

7or.am