Լրահոս

20.04.2010 12:55


«Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդես

«Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդես

Իրավունքների մասին պետք չէ լռել: Իսկ իրավունքների պաշտպանության մասին խոսելուց առաջ, նախ անհրաժեշտ է նվաճել դրանք:

Հրավիրում ենք մասնակցել «Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդեսին: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստագրական կամ գեղարվեստական լուսանկարներ, որոնք վերաբերում են հետևյալ քաղաքացիական իրավունքներին'

ա. խոսքի ազատության իրավունք,

բ. խաղաղ երթերի, ցույցերի, հանրահավաքների իրավունք,

գ. պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել ապրիլի 30-ին ժամը 16:00-20:00-ը, Սիրահարների զբոսայգում: Զուգահեռ, կազմակերպվելու է նաև բացօթյա քաղաքացիական թատրոն:

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար: Լուսանկարների չափսը հիմնականում պիտի հարմար լինի 21x29 (A4) ֆորմատի որակյալ տպագրության համար, առնվազն 3-3.5 Mega-pixel խտության: 

Լուսանկարների հետ միասին պետք է ներկայացվի'

1. դիմորդի/լուսանկարչի անուն-ազգանունը, հեռախոսն ու էլ. փոստը,

2. համառոտ տեղեկություն' երբ և որտեղ է լուսանկարը նկարվել, ցանկալի է նաև հավելյալ համառոտ մեկնաբանություն կամ նկարի վերնագիր,

3.նշեք, թե վերը թվարկված երեք թեմաներից որին է մասնավորապես վերաբերում լուսանկարը:

Լուսանկարները խնդրում ենք ուղարկել [email protected] և [email protected] էլ. փոստի հասցեներին, կամ հանձնել էլեկտրոնային կրիչով' ՄԻԺԻ Կենտրոն, Այգեձոր 4/1 հասցեում, մինչև ս.թ. ապրիլի 26, ժ.16:00: Էլ.փոստով լուսանկարներ ստանալու դեպքում պատասխան նամակով կհավաստենք ստացումը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 264712 կամ (091 / 077) 972 970 համարներով:

Միջոցառումը նախաձեռնել և իրականացնում է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ' ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը: ՄԻԺԻ-ի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, սոցիալական արդարության և սոլիդարության սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը