Անահիտ Բախշյան. «Լավ, ճիշտ, ազգային կրթությունն է, որ պետք է կայացնի պետությունը»
Մամուլի ազգային ակումբում կրթության որակի անկման պատճառներից խոսելիս ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասել է, որ կարևորում է Հայոց ցեղսպանության 95-րդ տարելիցի նախաշեմին կրթության մասին խոսելը, քանի որ հենց լավ, ճիշտ, ազգային կրթությունն է, որ պետք է կայացնի պետությունն ու պետականությունը, և երկիրը դրանով պաշտպանի ցանկացած վտանգից։ Կրթությունը ռազմավարական անվտանգության լուրջ խնդիր է։
Նա նշել է, որ վերջերս ԳԹԿ-ն Երևանի երկու վարչական տարածքում, Սյունիքում և Լոռիում ընթացիկ գնահատման ստուգումներ է անցկացրել, և այդ վերլուծությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. «Առաջին անգամ մենք մեր հանրակրթության որակի անկման մասին փաստաթուղթ ունենք»։ Անահիտ Բախշյանը ողջունել է նաև այն հանգամանքը, որ ԳԹԿ-ն կրթության և գիտության նախարարությունից անկախ է։
Նշելով ԳԹԿ-ի հետազոտությամբ ի հայտ եկած ցածր ցուցանիշները՝ Ա. Բախշյանը եզրակացրել է, որ դրանց պատճառներն են ծրագրերը, ուսումնական պլանը, ուսուցիչները (այստեղ անմիջական կապ նկատելով մանկավարժական համալսարանի հետ՝ նա նշել է, որ այնտեղ այնքան բան կա փոխելու, որ ավելի հեշտ կլիներ փակել, քան ինչ-որ բան փոխել), մարզպետները, ովքեր չիմանալով օրենքը՝ չգիտեն, թե ինչի մեջ կարող են խառնվել, ինչի մեջ՝ ոչ, և վերջապես դասագրքերի։ Սրա առնչությամբ նա նշել է, որ դասագրքերի այս տարվա մրցույթին մասնակցել է ավագ դպրոցի 16 անուն դասագիրք, որոնցից 4-ը չի հաստատվել։ Չհաստատվածները հետևյալն են՝ 10-11-րդ դասարանների համար նախատեսված ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության, ինչպես նաև 11-12-րդ դասարանների համար նախատեսված ռուսաց լեզվի դասագրքերը։
Անահիտ Բախշյանը նշել է նաև, որ չեն ապահովվում դասագրքերի սանիտարահիգիենիկ պահանջները, որոնք ստուգելու համար անգամ լաբորատորիա չկա։

7or.am