Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Ինչպես տեղեկացնում է «Itar-tass»-ը, նախագահ Մեդվեդևը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ ձևաչափով հանդիպում կանցկացնի, որի ժամանակ կքննարկվեն ռուս-հայկական գործընկերության արդի հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Հանդիպման ժամանակ մեծ ուշադրություն կհատկացվի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին. «Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ արտաքին քաղաքական համադասավորություն է հաստատված ինչպես երկկողմանի ձևաչափում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ում»,-նշել է Կրեմլի աղբյուրը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հույսով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իրապես կնպաստի տարածաշրջանի իրավիճակի առողջացմանը։
-Ռուսական կողմը, հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի իր կարգավիճակը, չի նվազեցնում իր միջնորդական գործունեությունը, որի շնորհիվ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյլալ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը մտադիր է փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բաքվին և պատրաստ է աջակցել հակամարտությունից դուրս գալու այն տարբերակին, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին։ Իսկ փոխզիջումային համաձայնության գալու դեպքում պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր,-նշել է աղբյուրը։
Նախագահները կքննարկեն նաև Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության հարցը, որտեղ ամենակարևորներից մեկը մնում է էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Բացի դրանից, նրա խոսքերով, ռուսական կողմը Հայաստանի արտաքին տրանսպորտային կապերի կարգավորման ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում։
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Ըստ «www.itar-tass.com»-ի