Աշխարհ

15.08.2019 13:06


Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու կոռուպցիոն քրեական գործով

Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու կոռուպցիոն քրեական գործով

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու քրեական գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաեւը մեղադրվում Է 10 գործով:

«Նրան եւս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն Էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,-հայտարարել Է Սլեսարյովը:

Այսպիսով, ընդամենն այսօրվա դրությամբ՝ Աթամբաեւին մեղսագրվում Է 10 ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:

Օգոստոսի 13-ին Ղրղզստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել Է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ծանուցումներ են հանձնվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում:

Հատուկ ծառայությունների վարկածով, պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում Էր նախապատրաստում: Օգոստոսի 14-ին նախկին նախագահին կոռուպցիայի մեջ են մեղադրել Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան կարող Է սպառնալ ցմահ պատժաժամկետ:

Այս խորագրի վերջին նյութերը