Մամուլում հրապարակումներ էին եղել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանին հեռացրել է, քանի որ վերջինս պաշտպանության նախարարությունից ստացած 2,5 մլրդ դրամի ալյուրը փչացրել է, ապա կես գնով վաճառքի հանել, իսկ այդ գործարքն էլ կատարվել է Սամվել Ալեքսանյանի հետ։
-Գործարքի մասին խնդիր չկա, ես ինքս բարձաձայնել եմ հիմնահարցը, ընթանում է քննություն, ես կարծում եմ՝ իրենք ընթացքում այդ խնդիրների պատասխանները կտան,-անդրադառնալով այս խնդրին՝ այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտարարել է Մհեր Շահգլեդյանը։
Նա լրագրողներին խորհուրդ է տվել ժամանակից առաջ չանցնել և սպասել քննության արդյունքներին.
-Մենք միշտ արդարության կողմնակից ենք եղել։ Եթե կլինեն մեղավորներ, մեղավորներն իրենց պատասխանը կտան։
Մ. Շահգելդյանը նաև նշել է, որ ակտիվ քաղաքականության մեջ մի քիչ ավելի ազատ գործունեությունն իր համար շատ ավելի ընկալելի է, որովհետև տարիներ շարունակ զբաղվել է քաղաքականությամբ։
Մհեր Շահգելդյանը` 2,5 մլրդ դրամի ալյուրի մասին

7or.am