Համերաշխություն Շարժումը միանում է բոլոր այն առաջադեմ անձանց, ովքեր ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պաշտոնապես դատապարտել XX դարի առաջին ամենամեծ մարդկային աղետի' Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ երկրի որդեգրած ուրացման քաղաքականությունը:
Մենք ողջունում և գնահատում ենք Ձեր վարչակազմի խիզախ դիրքորոշումը' արդարության վերականգնման ճանապարհին: Միաժամանակ կոչում ենք Ձեզ լինել առավել խիզախ, շարունակել ազատության և ժողովրդավարության երկրի մեծ առաջնորդների' Թոմաս Ջեֆերսոնի, Աբրահամ Լինքոլնի, Վուդրո Վիլսոնի, Մարթին Լյութեր Քինգի արդար գործը և ջանք չխնայել արդարության հաղթանակին հասնելու համար:
Մեծարգո պրն. Նախագահ, լինելով «Խաղաղության և Համերաշխության» Նոբելյան մրցանակակիր, Դուք այն առաջնորդն եք, ում հետ մենք' հայերս, կապում ենք արդարությունը վերականգնելու մեր օրինական հույսն ու հավատը: Պաշտոնապես դատապարտելով հայկական հոլոքոստի կազմակերպիչներին' ԱՄՆ ոչ միայն չի խոչընդոտի հայ թուրքական հարաբերությունների նորմալացմանը, այլ ճիշտ հակառակը. այդ օրը կդառնա այն ելակետը, որից կսկսվի երկու հարևան ժողովուրդների նոր ապագան: Մենք մեր տարածաշրջանը տեսնում ենք Համերաշխության մեջ, մենք չենք կարող կրկին անկայուն վիճակ ունենալ Հարավային Կովկասում: Ուստի կրկին անգամ կոչում ենք Ձեզ լինել խիզախ և նպաստել երկու ժողովուրդների և ողջ տարածաշրջանի համար այնքան կարևոր համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Թող Աստված օրհնի հայ և ամերիկացի ազգերի բարեկամությունը:
Համերաշխության Շարժման կոչը ԱՄՆ իշխանություններին
Մեծարգո պրն. Նախագահ.

Համերաշխաբար'
Համերաշխության Շարժման համակարգող խորհուրդ