Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը հետաձգվել է մինչև 2017 թ.։
Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ պատճառը «Նաբուկո»-ի շինարարության ֆինանսավորման անորոշությունն է, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անհամաձայնությունը գազի գների շուրջ։
«Առանց «Նաբուկո» նախագծի ներդրումային խնդիրների լուծման մենք չենք կարող թույլ տալ գազի արդյունահանումը «Շահ Դենիզ-2» հանքավայրից»,-ադրբեջանական «News.az»-ի հաղորդմանբ ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը:
Նշենք, որ «Շահ Դենիզ» հանքավայրում առկա գազի ընդհանուր ծավալները 1,2 տրիլիոն խորանարդ մետր են, և հանքավայրը համարվում է «Նաբուկո» գազատարի վառելիքի հիմնական աղբյուր։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե «Նաբուկո»-ի շինարարության շուրջ պաշտոնական Անկարայի և Բաքվի միջև բանակցություններն ընդհատվել են հայ-թուրքական կարգավորման գործընթացի պատճառով:
«Նաբուկո»–ի շինարարությունը հետաձգվում է