Մհեր Շահգելդյան. «Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել»
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշել է, որ իրենք կողմնակից են բանակցություններին, երկխոսություններին , բայց ոչ երբեք՝ մեր ազգային շահերի, մասնավորապես Ցեղասպանության ճանաչման և ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հաշվին։
-Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել, և այս հանդիպումներն ու քննարկումները նաև դա ցույց տվեցին։ Ըստ էության, մենք տեսնում ենք գործընթացի շարունակություն և զարգացում։ Բնականաբար, խոսքը հետևյալին է վերաբերում՝ եթե գործընթաց է, այն մեկ օրվա չէ, և ա՛յս տեսանկյունից պետք է հասկանանք ու տեսնենք, որ մենք ճանապարհ ենք անցնում, անցնում ենք բանակցային, դիվանագիտական, տարածաշրջանային ճանապարհ, և այս ճանապարհն ունենալու է իր փուլերը, իր տրամաբանությունները։ ՀՀ տեսանկյունից մոտեցումները հստակ են, և այս մոտեցումները ներկայացվում են թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Կարծում եմ, այս տեսանկյունից նաև թուրքական մոտեցումների հստակությունները պետք է լինեն, որ մենք կարողանանք արդեն գործընթացի զարգացումները տեսնել,-ասել է Մ. Շահգելդյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումներն էլ կան։
Սակայն թե ե՞րբ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, ՕԵԿ փոխնախագահը դժվարացել է պատասխանել.
-Մենք սա կտեսնենք ընթացքում, որովհետև շատ բան պայմանավորված է լինելու նաև թուրքական կողմի մոտեցումներով։ Եթե դուք կոնկրետ ամսաթիվ եք ուզում, այսօր, բնականաբար, ամսաթիվ ասել դժվար կլինի, սակայն՝ զարգացման հետ միասին՝ այս սկզբուքների շրջանակներում։

7or.am