Լրահոս

20.04.2010 16:11


Ադրբեջանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի վերանայմամբ

Ադրբեջանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի վերանայմամբ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը լրագրողներին հայտարարել է Մինսկի խմբի ձևաչափի վերանայման վերաբերյալ պաշտոնական Բաքվի մտադրության մասին։

Ահմեդովի խոսքերով՝ ժամանակն է վերանայել Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ այժմյան ձևաչափով երկար տարիներ ձգվող ղարաբաղյան խնդրին լուծում տալ չի հաջողվում։

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է փոխել Մինսկի խմբի համանախագահների կազմը, և Թուրքիան կարող է լինել ամենանախընտրելի թեկնածուն»,- ասել է Ահմեդովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը