Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի շուրջ առկա և խորացող խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Շատ քաղաքական ուժեր և կազմակերպություններ, խորությամբ չըմբռնելով խնդրի էությունը, փորձում են Ջավախքի հիմնախնդիրը դասել Վրաստանի այլ նահանգներում առկա սովորական սոցիալտնտեսական խնդիրների շարքում: Այդ խեղաթյուրումը շրջանառության մեջ է դրվում հատկապես վրացական կողմի ջանքերով: Իրականությունը բոլորովին այլ է, և Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջովին լուծման պարագայում անգամ խնդիրների խորացումը երբեք կանգ չի առնելու: Դա բոլորին պարզ է և բնավ չունի ապացուցման կարիք: Հետևաբար' մենք,
կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման հրամայականը,
հաշվիառնելով Վրաստանի կայունության անհրաժեշտությունը նաև Հայաստանի Հանրապետության համար,
ըմբռնելով հայկական Ջավախքի ռազմաստրատեգիական կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար,
մատնանշելով թուրք-ադրբեջանական Մեծ Թուրանի շղթան հայկական Ջավախքով ընդհատելու կարևորությունը' և' Վրաստանի, և' ՀՀ-ի համար,
հաստատելով հայկական Ջավախքով ՀՀ-ի ապաշրջափակման հարատևությունը,
ճանաչելով ու պաշտպանելով իր պատմական հայրենիքում ապրող ջավախահայության սրբազան իրավունքը և այնտեղ հայկական ազգային մշակույթի զարգացումը,
դատապարտելով Ջավախքի նկատմամբ ազգայնամոլության և ճնշումների ու դրանց փորձերի ցանկացած դրսևորում,
գիտակցելով իր պատմական հայրենիքում' Ջավախքում ապրող հայության սրբազան պահանջների իրագործման կարևորությունը'
պահանջու'մ ենք.
Վրաստանի իշխանություններից' վերջ տալ դեռ խորհրդային ժամանակներից սկիզբ առնող Ջավախքի մասնատման քաղաքականությանը: Ծալկայի նախկին հայաբնակ և հունաբնակ, այժմ' հայաբնակ, մասամբ նաև' վրացաբնակ շրջանը անջատել Քվեմո Քարթլի նահանգից և միացնել Սամցխե-Ջավախք նահանգին
Վրաստանի իշխանություններից' նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգին շնորհել ինքնավարության կարգավիճակ մարդու իրավունքների Եվրոպական խարտիայի տառին և ոգուն համապատասխան
Վրաստանի իշխանություններից' հարգել և հիմք ընդունել Ջավախքի միակ քաղաքական ուժ հանդիսացող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի' Ջավախքին ինքնավարություն տալու մասին պահանջը
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանություններից' երկու երկրների միջպետական հարաբերությունների հիմքում ներառել Ջավախքի շահերը, ինչպես նաև այդ շահերը պաշտպանող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի պահանջները:
Նամակ Վրաստանի իշխանություններին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին
Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին
Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի շուրջ առկա և խորացող խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Շատ քաղաքական ուժեր և կազմակերպություններ, խորությամբ չըմբռնելով խնդրի էությունը, փորձում են Ջավախքի հիմնախնդիրը դասել Վրաստանի այլ նահանգներում առկա սովորական սոցիալտնտեսական խնդիրների շարքում: Այդ խեղաթյուրումը շրջանառության մեջ է դրվում հատկապես վրացական կողմի ջանքերով: Իրականությունը բոլորովին այլ է, և Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջովին լուծման պարագայում անգամ խնդիրների խորացումը երբեք կանգ չի առնելու: Դա բոլորին պարզ է և բնավ չունի ապացուցման կարիք: Հետևաբար' մենք,
պահանջու'մ ենք.
Միացել են քաղաքական կազմակերպություններ'
Ազգային նոր պահպանողական շարժում
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Ժողովրդական կուսակցություն
Քառասունութ հասարակական կազմակերպություններ