Ս. Շաքարյանց. «Ապրիլի 24-ին լավագույն դեպքում կլինի նախորդ տարվա կրկնությունը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ ՍերգեյՇաքարյանցն անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի հետագա զարգացմանը՝ ասել է, թե ապրիլի 24-ին լավագույն դեպքում կլինի նախորդ տարվա կրկնությունը, և ամերիկյան վարչակազմը հայամետ որևէ քայլ կդրսևորի, բայց որոշման կտրուկ փոփոխություն նախորդ տարվա համեմատ չի լինի:
Ըստ նրա՝ որևէ հիմք չկա մտածելու, որ ԱՄՆնախագահԲարաքՕբամանիրուղերձումկհնչեցնի «Ցեղասպանություն» բառը:
Սերգեյ Շաքարյանցը նշել է, որ մեծ տերությունների համար Հայկական հարցը շարունակում է մնալ ուղղակի օժանդակ գործիք։
-ԻրականումնրանքչենձգտումՀայկականհարցինշուտափույթլուծումտալ,-նշել է նա:
Նա նաև անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին և նշել, որ պատահական չէ, որ այս տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է հանդիպում ռուս գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին:
-Այս ամենը վկայում է, որ չնայած վերջին իրադարձություններին, հայ-ռուսականհարաբերություններըշարունակումենմնալտարածաշրջանումառաջնային,-ընդգծել է քաղաքագետը:
Որպես վերջին իրադարձություն՝ Սերգեյ Շաքարյանցը կարևորել էր ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող տեղաշարժը, հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվող մերձեցումը, Իրանի և արտաքին աշխարհի միջև հարաբերությունների սրացումը:
Ս. Շաքարյանց. «Ապրիլի 24-ին լավագույն դեպքում կլինի նախորդ տարվա կրկնությունը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի հետագա զարգացմանը՝ ասել է, թե ապրիլի 24-ին լավագույն դեպքում կլինի նախորդ տարվա կրկնությունը, և ամերիկյան վարչակազմը հայամետ որևէ քայլ կդրսևորի, բայց որոշման կտրուկ փոփոխություն նախորդ տարվա համեմատ չի լինի:
Ըստ նրա՝ որևէ հիմք չկա մտածելու, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում կհնչեցնի «Ցեղասպանություն» բառը:
Սերգեյ Շաքարյանցը նշել է, որ մեծ տերությունների համար Հայկական հարցը շարունակում է մնալ ուղղակի օժանդակ գործիք։
-Իրականում նրանք չեն ձգտում Հայկական հարցին շուտափույթ լուծում տալ,-նշել է նա:
Նա նաև անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին և նշել, որ պատահական չէ, որ այս տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է հանդիպում ռուս գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին:
-Այս ամենը վկայում է, որ չնայած վերջին իրադարձություններին, հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ տարածաշրջանում առաջնային,-ընդգծել է քաղաքագետը:

7or.am