Ռոբերտ Բրադկե. «Պետք է վերադարձնենք վերջին ամիսներին բաց թողնված պահը»
Ապրիլի 20-ին Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։ Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ հանդիպելու է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ. «Ինչպես ասել է նախագահ Իլհամ Ալիևը, մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշիչ փուլում ենք և պետք է վերադարձնենք այս տարվա վերջին ամիսներին բաց թողնված պահը»։
Դիվանագետը հայտարարել է նաև, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինքը նախագահին կվստահեցնի Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ ունենալու ԱՄՆ-ի հետաքրքրվածության մասին ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։
-Ես նախագահին կփոխանցեմ այդ հարցում ԱՄՆ-ի՝ առաջընթացի հասնելու և խաղաղ գործընթացում հնարավոր ամեն ինչ անելու ձգտումը,- ասել է Ռոբերտ Բրադկեն։
Նա նշել է նաև, որ այլ մանրամասների մասին կարող է հայտնել միայն հանդիպումից հետո։
Ռոբերտ Բրադկեն Ադրբեջան է ժամանել ապրիլի 20-ին ռուսաստանցի նախկին և նոր համանախագահներ Յուրի Մերզլյակովի և Իգոր Պոպովի հետ։ Ֆրանսիացի համանախագահն այս անգամ Ադրբեջան չի ժամանի։