Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն է:
Ողջունելով իր հայ գործընկերոջը' Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Հայաստանի հետ մեր կանոնավոր շփումների շրջանակում այսօր մենք հանդիպում ենք քննարկելու ընթացիկ իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Այն հանգամանքը, որ մենք դա անում ենք նախանձելի հաճախականությամբ եւ կանոնավոր կերպով շատ կարեւոր է, որպեսզի պահպանվի մեր երկրների միջեւ առկա վստահության բարձր մակարդակն ու փոխըմբռնումը, ռազմավարական գործընկերոջ ոգին, որը մշտապես տարբերակել է, եւ հուսով եմ, կտարբերակի մեր երկրները»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել. «Մեր վերջին հանդիպումից հետո մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները, մյուս կառույցները, միջկառավարական հանձնաժողովը շարունակել են եռանդուն կերպով աշխատել»:
ՌԴ նախագահի հետ հերթական հանդիպումը Սերժ Սարգսյանը դիտարկել է երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրները քննարկելու լավ հնարավորություն:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին' Երեւանում հզոր գիտա-ինովացիոն կենտրոն բացելու կապակցությամբ' դա գնահատելով շատ լավ քայլ:
Սերժ Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրում ՌԴ դեսպանության հետ ակտիվորեն աշխատում է հայ-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերականգնման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՌԴ Նախագահին'մեկ տարի առաջ Հայաստանին տրամադրված 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի համար' ընդգծելով, որ դրա դրական արդյունքները երեւան են գալիս այսօր. «առաջին եռամսյակում մենք գրանցել ենք համախառն ներքին արդյունքի հինգ ու կես տոկոս աճ»:
Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, մտքեր են փոխանակել նաեւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ։
Ռուսաստանի եւ Հայաստանի Նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում' նաեւ Ռուսաստանի Դաշնության Նախագահի' Հայաստան առաջիկա այցի շրջանակում: