Լրահոս

21.04.2010 09:55


Մոսկվայում հայ գործարար է սպանվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արևելյան հատվածում սպանվել է կոշկեղենի առուվաճառքով զբաղվող մի գործարար։

Գիշերը ժամը 12:00-ի կողմերը մանկական կոշիկ արտադրող ձեռնարկության հիմնադիր տնօրեն 40-ամյա Ռոբերտ Մարգարյանը իր մեքենայով մոտեցել է տան մոտ, դուրս եկել մեքենայից և այդ պահին նրան մոտեցել են անծանոթ մարդիք և կրակ բացել հրազենից։

-Հանցագործը զինված է եղել «ИЖ» տեսակի ատրճանակով,-գրում է «Life News»-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Հանցագործը մոտ 5 անգամ կրակել է գործարարի վրա շատ մոտ հեռավորությունից։ Մարդասպանը թաքնվել է։ Ոստիկանները դեպքի վայրից առգրավվել են «ИЖ» ատրճանակը։ Մարդասպանը գցել էր զենքը։ Ատրճանակը խլացուցիչ սարքով է եղել։ Ստացված վերքերից Ռոբերտ Մարգարյանը մահացել է մինչև Շտապ օգնության տեղ հասնելը։

-Մենք հարուցել ենք քրեական գործ։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննչական մարմինների ներկայացուցիչները,-ասել է Մոսկվայի քաղաքայաին անվտանգության պաշտպանության վարչության հասրակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Մաքսիմ Կոլոսվետովը։

Ի դեպ, սովորաբար «ИЖ» ատրճանակ օգտագործում են մասնավոր ընկերությունների պաշտպանները։

Այս խորագրի վերջին նյութերը