Մի խումբ թուրք մտավորականներ «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը՝ բոլորինս» հատուկ ուղերձով կոչ են հղել Թուրքիայի հանրությանը՝ Ապրիլ 24-ին, տեղական ժամանակով ժամը 19-ին, հավաքվել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«1915 թ.-ին, երբ մենք ընդամենը 13 միլիոն էինք, այս հողերի վրա բնակվում էր 1.5-2 միլիոն հայ՝ Թրակիայիում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում...Մեր թաղամասերի նպարավաճառները, դերձակները, ոսկերիչները, ատաղձագործները, կոշկակարները, դաշտերի մեջ աշխատող հողագործները, ջաղացպանները, մեր դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, արվեստագետները՝ նրանք բոլորը մեր ընկերներն էին, մեր հարևանները, մեր ցավը կիսողները։
1915 թ.-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին «վտարել»։ Մենք կորցրեցինք նրանց... Անգամ գերեզմաններ չունեն։ Վերջին 95 տարիների ընթացքում էլ ավելի խորանում է մեր խղճին ծանրացած Մեծ ցավը, Մեծ Եղեռնը։
Թուրքիայի բոլոր բնակիչները, որոնք իրենց սրտերում զգում են այդ ցավը կոչ ենք անում ապրիլ 24-ին լուռ, մոմերով և ծաղիկներով հավաքվել «Թաքսիմ» հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915 թ.-ի զոհերի հիշատակին», ասված է թուրք մտաւորականների հայտարարության մէջ։
Կոչն այդ հրապարակված է buacihepimizin.org կայքում։
Թուրք մտավորականների կոչը երկրի հանրությանը