Լրահոս

21.04.2010 10:28


Ադրբեջանցիները շարունակում են իրենց բողոքը ներկայացնել ԱՄՆ–ին

Ադրբեջանցիները շարունակում են իրենց բողոքը ներկայացնել ԱՄՆ–ին

Պաշտոնական Վաշինգտոնը պատասխանել է ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի անկողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ Բաքվի դժգոհությանը։ Ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Մարկ Տոները հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ մեկի կողմից չէ, և բարձր է գնահատում ու աջակցում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը։

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների սառեցման մասին հայտարարությունները՝ Մարկ Տոները հերքել է այն և հավելել, որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի գալ։

-ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն որևէ մի կողմին ևս չի աջակցում։ Մենք աջակցում ենք Մինսկի գործընթացը և հակամարտության խաղաղ կարգավորումը,- նշել է Մարկ Տոները։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը