Լրահոս

21.04.2010 10:39


Լոս Անջելեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը հիշատակող հռչակագիր

2010 թ. ապրիլի 20-ին ՍԴՀԿ Հայ-ամերիկյան վարչությունը կապ հաստատեց Լոս Անջելոսի շրջանային խորհրդի անդամ Միքայել Անտոնովիչին, ով Լոս Անջելեսի Հայ համայնքին ներկայացրեց շրջանային խորհրդի կողմից ստորագրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը հիշատակող հռչակագիրը։

Հռչակագիրը հայտարարում է 2010թ.-ի ապրիլի 24-ը «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության Հիշատակման օր»՝ ամբողջ Լոս Անջելեսի շրջանում ապահովելու Ցեղասպանությունից տուժածների համար փոխըմբռնում, պայամնների մեղմացում, վերաապաքինում, ներառյալ շրջանում բնակվող 350.000 ամերիկահայերը։ Իր դատողություններում Անտոնովիչը, ով նախաձեռնել է հռչակագրի ստեղծումը, նորից անդրադառնում է Հայոց Ցեղասպանությունը հիշելու և զոհերի հիշատակը պատվելու անհրաժեշտությանը։

Շնորհակալություն հայտնելով Շրջանային Խորհրդի անդամ Անտոնովիչին՝ ՍԴՀԿ Հայ-ամերիկյան վարչության անդամներ Փիթեր Դարակյանը և Մեհրան Խաչադուրյանը խորին երախտագիտություն հայտնեցին վերջինիս իր մեծ ջանքերի համար՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, հայ-ամերիկյան համայնքի կողմից, որը հանգրվան գտավ Լոս Անջելեսում մեկ դար առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը