Հարգելի պարոն Վարչապետ, այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհի հայությունն այդ օրը սգալու է դարասկզբին թուրք ելուզակի կողմից իրականացված նախճիրը, մեր անմեղ և սուրբ նահատակների հիշատակը: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը մի մարդու պես դուրս չեն գալիս աշխատանքի, փակում են իրենց աշխատանքի վայրերը' այդ կերպ ևս յուրատեսակ հարգանք արտահայտելով անմեղ նահատակների հիշատակին և բողոքի ձայն բարձրացնելով այն անարդարության դեմ, որի լուռ ականատեսն են աշխարհի հզորները:
Պարոն Վարչապետ, ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում կարելի է ականատես լինել տհաճ տեսարանի, երբ համաժողովրդական վշտի այդ օրը աշխատում են զվարճանքի հաստատություններ, բացվում են այնպիսի ծառայություններ մատուցող օբյեկտներ, որոնց տերերը գոնե այդ օրը պարտավոր են դուրս չգալ աշխատանքի:
Մենք՝ հայ երիտասարդներս, դիմում ենք Ձեզ, պարոն Վարչապետ, այն ակնկալիքով, որ Դուք այս տարի խստագույն քայլեր կձեռնարկեք, որպեսզի նմանատիպ տհաճ երևույթները տեղ չգտնեն ապրիլքսանչորսյան համաժողովրդական սգի և ցասման օրը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արչիլ Գորկի» մշակութային միություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
«Հայազն» Երիտասարդների Միաբանություն
Ազատամարտիկների զավակների «Փառքի Պահապաններ» երիտասարդական միավորում
Բաց նամակ վարչապետին

«Ադանա» հայրենակցական միություն