Լրահոս

21.04.2010 11:24


Ջոն ՄքԼաֆլին և Արտո Թունջբոյաջյան՝ բացառիկ համերգ Երևանում

Ջոն ՄքԼաֆլին և Արտո Թունջբոյաջյան՝ բացառիկ համերգ Երևանում

Մեկ շաբաթից՝ ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի' Ջոն ՄքԼաֆլինի եւ իր 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը:

Համերգի կազմակերպիչն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, տեղեկատվական գործընկերը' «Մեդիամաքս»-ը:

«Երաժշտությունը հիանալի է ու գեղեցիկ, եւ ուրեմն այդ գեղեցկությունը չի կարող կապված չլինել երկնայինի հետ: Հենց այդպիսի երաժշտություն է մատուցում իմ 4th Dimension խումբը: Վստահեցնում եմ, որ հայ հանդիսատեսն իսկապես մեծ բավականություն է ստանալու համերգից»,-ասել է Ջոն ՄքԼաֆլինը:

Նա խոսել է նաեւ Արտո Թունջբոյաջյանի մասին, ով ապրիլի 28-ին իր հետ միասին բեմ կբարձրանա:

«Նրան ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Արտոն հիանալի երաժիշտ է, բայց ես առաջին հերթին գնահատում եմ նրա մարդկային որակները: Նա մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն է», - ասել էր ՄքԼաֆլինը:

«Ջոն ՄքԼաֆլինը գալիս է, շատ կարեւոր է: Սիրես-չսիրես, կապ չունի: Որակով է... Լավ նվագողներ շատ կան, բայց երկրորդ Ջոն ՄքԼաֆլին չկա: Իսկական լեգենդ է, առանց խոսելու նստես, երաժշտությունը ժամերով վայելես: Որքան լեգենդների հոտեր իր վրա կա, դրա վրա իր համն էլ դնելով' մեզ է ներկայանալու: Լինում է, այնքան ես ոգեւորվում, չես կարողանում քնել: Եթե մաքուր հոգի չունենար, չէր կարող նման արվեստ ներկայացնել»,-նշել է Արտո Թունջբոյաջյանը' Bravo.am-ին տված հարցազրույցում

Համերգի տոմսերը վաճառվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:

Այս խորագրի վերջին նյութերը