Լրահոս

21.04.2010 11:36


Երեխան ընկել է ջրանցքը

Ապրիլի 20-ին,  ժամը 17.31-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել:

Ժամը 17.33-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ջրանցքն է ընկել Հայաստան հյուր եկած ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինան: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փակվել են ջրարգելակները, ջրի ներհոսքը դեպի ջրանցք' կասեցվել:

Մինչեւ ժամը 21.13-ն իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Ապրիլի 21-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են: Տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Այս խորագրի վերջին նյութերը