Աշխարհ

21.08.2019 12:07


Կանադայում արջը հոշոտել Է ֆրանսիացի կոմպոզիտորին

Կանադայում արջը հոշոտել Է ֆրանսիացի կոմպոզիտորին

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոտիեն զոհվել Է Կանադայում արջի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France Musique-ը: 44-ամյա Գոտիեն ուղեկցուհու հետ ճամփորդում Էր «Canoë-camping dans le grand nord canadien, sons, photos... et violoncelle!» («Կանոեով ճանապարհորդություն կանադական մեծ հյուսիսով, հնչյուններ, ֆոտո… եւ թավջութակ») մշակութային նախագծի շրջանակներում:

Օգոստոսի լույս 15-ի գիշերն արջը հարձակվել Է կոմպոզիտորի վրա, երբ նա քնած Էր վրանում: Կենդանին ճանկել Է Գոտիեի պարանոցից եւ քարշ տվել անտառ: Երաժշտի մարմինը հայտնաբերվել Է հաջորդ օրը:

Այս խորագրի վերջին նյութերը