Աշխարհ

21.08.2019 19:16


Թրամփը կոչ է արել Apple-ին հեռանալ Չինաստանից

Թրամփը կոչ է արել Apple-ին հեռանալ Չինաստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես ամերիկյան այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն Է, կարող եմ օգնել շատ կարճ ժամանակաշրջանում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք Է անեն. դա, հավանաբար, Չինաստանից հեռանալն Է»,-ասված Է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Սպիտան տան կայքում: Բացի այդ, Միացյալ նահանգների ղեկավարը հավելել Է, որ առանց իր օգնության այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին Apple-ն Է, մեծ խնդիրներ կունենային:

«Եթե ես նրանց չօգնեի, նրանք մեծ խնդիր կունենային»,-ասել Է նախագահը:

Թրամփի գնահատումներով՝ Չինաստանը 2 մլն աշխատատեղ Է կորցրել վերջին մեկուկես ամսում, քանի որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը երկրից տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը