Լրահոս

21.04.2010 11:56


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել էլեկտրակայանի բացման արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել էլեկտրակայանի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է էլեկտրակայանի տարածքում, ծանոթացել էներգաբլոկի շահագործման տեխնիկական փուլերին:

Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 247 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված  ընկերություններ:

Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիությունը, նվազեցնելու  էլէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ջերմաէլեկտրակայանը կունենա  զգալիորեն ցածր արտանետումներ:

Այս խորագրի վերջին նյութերը