Լրահոս

21.04.2010 13:21


Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ

Ապրիլի 20-ին Վարշավայի Ռեմբերտուվ թաղամասի թիվ 1 վարժարանում Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հովանավորությամբ եւ Լեհաստանի հայկական համագումարի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ:

Միջոցառման ընթացքում Լեհաստանի հայկական համագումարի կրթամշակութային հարցերով պատասխանատու' Մարգարիտա Յերեմյանի մեկնաբանությամբ ցուցադրվել է Հայաստանի պատմության, մշակույթի եւ դպրության մասին պատմող տեսաֆիլմ: Լեհ աշակերտները մասնակցել են Հայաստանին նվիրված հարց ու պատասխանի մրցույթին, որի հաղթողներն արժանացել են հուշանվերների:

Շնորհիվ վարժարանի տնօրինության եւ ուսուցչուհիներ' Մալգոժատա Քսենժիցկայի ու Իոլանտա Վայցեխովսկա-Վարուտայի շահագրգիռ վերաբերմունքի, կրտսեր դասարանի աշակերտները դրսեւորել են իրենց քաջ իմացությունը Հայաստանի անցյալի ու ներկայի մասին, կատարել հայերեն լեզվով երգեր:

Աշակերտների խնդրանքով դեսպան Գալոյանը հարցազրույց է տվել վարժարանի շաբաթաթերթին:

Այս խորագրի վերջին նյութերը