Վարդան Բոստանջյան. «Բոլոր հարկատուները պետք է պատշաճորեն կատարեն իրենց պարտավորությունները»
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու մասին հայտարարություններն այլ ենթատեքստ չունեն.
-Վարչապետը մտածող, բավական ընդգրկուն մոտեցումներ ունեցող անձնավորություն է, և ինչո՞ւ չէ՝ հիմա խոսում է այն մասին, որ իսկապես պետք է այնպես անել, որ բոլոր հարկատուները պատշաճորեն կատարեն իրենց պարտավորությունները պետության նկատմամբ։ Երկրի վարչապետն այդ մասին կարող է հստակ ասել։ Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին՝ թե ինչպե՞ս, ուրեմն կմտածեն նաև «ինչպես»-ի մասին։ Եթե բարձրաձայնվում է նման մոտեցումը, սկզբունքը, ուրեմն նշանակում է՝ արդեն համապատասխան մեխանիզմներ էլ կան, որ կարողանանք մեր պարտավորություններն ամբողջությամբ կատարել երկրի նկատմամբ,-ասել է Վարդան Բոստանջյանը։
Անդրադառնալով հարկային ներկայացուցչի համակարգին՝ նա ասել է, որ օպերատիվ աշխատանքներ չի իրականացնում, որպեսզի իմանա՝ ներդրվա՞ծ է, ներդրված չէ՞, ի՞նչ արդյունավետություն է ապահովում։ Սակայն նշել է, որ միայն այն հանգամանքը, որ եկամուտների պետական կոմիտեի կողմից, նախորդ ժամանակահատվածի հետ համեմատած, ավելի ծավալուն հավաքագրումներ կան, խոսում է այն մասին, որ որոշակի արդյունավետություն այդ ուղղությամբ նկատվում է։

7or.am