ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինք կազմելու։ Այս մասին «Ազդակ» ակումբում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։
-Ընդհանրապես որևէ հիմք չկա, որ մենք հիմա մտածենք ինչ-որ մի այլ քաղաքական ուժի հետ կապի մեջ մտնելու մասին։ Ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա,-նշել է նա։
Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին խոսակցություններին՝ Վարդան Բոստանջյանն ասել է.
-Միգուցե ես քիչ կոմպետենտ մարդ եմ, բայց ես միշտ թերթերից եմ լսում այդ տարաձայնությունների մասին։ Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։ Առանց չափազանցության՝ իսկապես ոչինչ չկա։
Ինչ վերաբերում է ընտրությունների նախաշեմին նշմարվող առճակատումներին, նա ասել է, թե «ռազբորկաները» ինքն ընդհանրապես դատապարտում է և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ խստագույն միջոցառումներ կիրառել նման բաները բացառելու համար։
-Ինչ վերաբերում է մասնակիցներին , արդեն կարևոր չէ՝ մե՞րն են, ձե՞րն են. դա մեր հասարակությունն է։ Բոլորը մտնում են այդ դատապարտման երևույթի մեջ։ Պետությունը պետք է այնպիսի կեցվածք ընդունի իր համապատասխան մարմիններով, որի պարագայում նման երևույթները բացառվեն,-նշել է նա։
Վարդան Բոստանջյան. «ՀՀԿ–ԲՀԿ տարաձայնություն չկա»

7or.am