Իրանագետ. «Իրանը Թուրքիայի միջնորդության կարիքը չունի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է, որ Իրանն ընդունի իր և արևմուտքի միջև երկխոսության միջնորդ լինելու Թուրքիայի առաջարկը՝ ասել է, թե կհամաձայնի, եթե այն հնարավորություն տա առավել լղոզել բանկցային գործընթացը արևմուտքի հետ և էլ ավելի բարդացնի բանակցային գործընթացը։
-Այս տեսանկյունից միգուցե Իրանը դրական պատասխան տա միջնորդությանը, բայց իրական դաշտում նա Թուրքիայի միջնորդության կարիքը չունի, որովհետև վաղուց ձևավորվել է բանակցությունների Իրան-ԱՄՆ ձևաչափը։ 2005թ.-ից Բաղդադում քննարկումներ են անցկացվում,-նշել է նա։
Ըստ Սևակ Սարուխանյանի՝ Իրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները չեն անդրադառնա գազի և նավթի ոլորտների վրա, որովհետև արևմուտքը դեռ պատրաստ չէ հրաժարվել իրանական նավթի ներկրումից։ Եվ այս տեսանկյունից Հայաստան-Իրան հարաբերություների հիմք հանդիսացող էներգետիկ համգործակցությանը որևէ սպառնալիք այդ պատժամիջոցներից չի լինելու,-նշել է նա։

7or.am