Քաղաքական

23.08.2019 11:21


Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ. (տեսանյութ, լրացված)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ. (տեսանյութ, լրացված)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ՝ հանդիպելու ջերմուկցիների հետ:

Հրապարակում մի խումբ ջերմուկցիներ ցանկություն էին հայտնում հանդիպել վարչապետին ու ներկայացնել իրենց փաստարկները. «Ձեզ սխալ են զեկուցում, մեր հետեւում ոչ մի ուժ չկա»,-ասաց բնակիչներից մեկը, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց:

Վարչապետի հեռանալուց հետո քաղաքացիներն սկսեցին վանկարկել. «Ամուլսարն առանց հանքի»:

Նիկոլ Փաշինյանն այս պահին շրջում է ջերմուկցիների բնակարաններով, զրուցում նրանց հետ։

Աղբյուրը՝ news.am

***

Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ջերմուկցիները վանկարկում են՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր», «Ավինյա՛ն, հեռացի՛ր»։

***

Ջերմուկում տուրիզմով զբաղվող Նարեկ Միրզոյանը Փաշինյանին խնդրեց, որ միասին գնան նորակառույց հյուրանոց: Նա պարզաբանեց, որ հյուրանոցից Ամուլսարը շատ լավ երևում է:

«Ամուլսարն այդ հյուրանոցից շատ լավ երևում է, ցանկանում եմ, որ վարչապետը տեսնի Ամուլսարի ու տուրիստական տարածքի հեռավորությունը», - ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը