ԲՀԿ անդամ. «Մենք պատրաստ ենք արձանագրությունները հետ կանչելու կամ չվավերացնելու»
«Հնարավո՞ր է' Հայաստանը մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչի» հարցին պատասխանելիս ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, որ այդ առումով ՀՀ-ն որոշակի հիմքեր արդեն ստեղծել է.
-Իհարկե, մինչև ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացվեն կամ չվավերացվեն, ակնհայտ է, որ ի սկզբանե դիվանագիտական հարաբերությունների հաստատման ինստիտուտը, ըստ էության, չի ուղեկցվում որևէ արձանագրությամբ։ Բայց մեր նախագահի համապատասխան քաղաքականության պարագայում մենք մինչև անգամ գնացինք դիմացի կողմի ցանկացած արձանագրությունների տեքստի պատրաստմանը, ինչը կարելի էր առանց դրա անել։ Հիմա մենք ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու պարագայում պատրաստ ենք ցանկացած պահի այդ արձանագրությունները հետ կանչելու կամ չվավերացնելու,-նշել է նա։

7or.am