Լրահոս

21.04.2010 15:22


Գետառն աղտոտողները կտուգանվեն

Երևանի քաղաքապետարանում ապրիլի 20-ին հրավիրված աշխատանքային  խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աղբահանության, ոռոգման ցանցի ու կանաչապատման այս տարվա քաղաքային ծրագրերին վերաբերող խնդիրներ: Նիստը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն  Մարգարյանը: Զեկուցվեց, որ կանգառասրահների սպասարկումը պայմանագրային հիմունքներով  իրականացվում է  մասնավոր ընկերության կողմից: Հանձնարարվեց հետևել, որպեսզի  բարեկարգման ու մաքրման աշխատանքներն իրականացվեն պատշաճ մակարդակով: Բնապահպանության վարչության պետի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ոռոգման ցանցով ապահովված չեն 136 դպրոցների ու 127 մանկապարտեզների բակային տարածքներ, սակայն դրանք ընդգրկված են ոռոգման ցանցի ընդլայնման գալիք տարվա ծրագրում: Զեկուցվեց նաև, որ ընթացքում են Գետառը մաքրելու աշխատանքները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորեց, որ մաքրելուց հետո խիստ հսկողություն սահմանվի ընդհանրապես քաղաքն աղտոտողների և, մասնավորապես, Գետառում աղբ թափողների նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը