Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ ասել է, թե առաջիկայում սուր զարգացումներ սպասել չի կարելի։
-Ես կարծում եմ, որ մոտակա շրջանում ԼՂ հարցում որևէ առաջընթաց չի գրանցվի. հավանաբար հայ-թուրքական բանակցային գործընթացը որոշակիորեն կսառեցվի, և տարածաշրջանային որևէ իրադարձություն, որը կարող է ազդել Հայաստանի վրա, տեղի չի ունենա,-նշել է նա։
Ըստ Սևակ Սարուխանյանի՝ մենք մեծապես կախված չենք տարածաշրջանով անցնող գազամուղներից և նավթամուղներից, և մեզ համար ամենակարևորը ռազմավարական երկու խոշոր ծրագիր իրագործելն է։
-Այդ երկու նախագծերն են նոր միջուկային ռեակտորի կառուցումը և Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի մուտքը ՀՀ էներգետիկ համակարգ, որը զգալիորեն կապահովի ՀՀ էներգետիկ ապահովությունը և առաջիկայում հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել տարածաշրջանային պետություններ։ Այսօր մենք արտահանում ենք միայն Իրան, բայց ապագայում հավանաբար հնարավորություն կունենանք արտահանել դեպի Թուրքիա,-նշել է նա։
Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում

7or.am