Լրահոս

21.04.2010 15:46


Կուրմանբեկ Բակիևը հրաժարվել է իր հրաժարականից

Կուրմանբեկ Բակիևը հրաժարվել է իր հրաժարականից

 Կուրմանբեկ Բակիևը հրաժարվել է ընդունել Ղրղստանի նախագահի պաշտոնից իր հրաժարականը։ Բացի դա՝ նա  կոչ է արել միջազգային գերտերություններին չընդունել Ռոզա Օտունբաևի գլխավորությամբ Ղրղզստանի ժամանակավոր կառավարությանը։

-Այդպիսի ուժ չկա, որ ստիպի ինձ հրաժարվել իմ նախագահությունից,-հայտարարել է Բակիևը։

 Ներկա  պահին Բակիևը գտնվում է Մինսկում, որտեղ նա ժամանել է Ղազախստանից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ֆաքսով Ղազախստնաից իր հրաժարականի մաիսն դիմում է ներկայացրել։ Սակայն, Կուրմանբեկ Բակիևի եղբայրը հայտարարել էր, որ այդ ֆաքսը կեղծված է։ Մինչ այդ Բակիևը բազմաթիվ անգամներ դիմել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարությանը իր և իր ընտանիքի անվտանգության դիմաց հրաժարակ ներկայցանել, բայց առաջարկությունն այդպես էլ չի ընդունվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը